Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվար 13 16:12 2023

Ռումինիայի հարավ-արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է Gazeta.ru-ն։

 

Հաղորդվում է, որ էպիկենտրոնը գտնվել է ռումինական Տիրգու-Ժիու քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա, օջախը՝ ութ կիլոմետր խորության վրա։ Քաղաքում ապրում է մոտ 97,1 հազար մարդ։

 

Ընդ որում, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։