Հրդեհ՝ Եղվարդի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք


Հրդեհ՝ Եղվարդի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք
Փետրվար 13 16:35 2023

Փետրվարի 13-ին, ժամը 12։54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

 
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։44-ին։