Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի դիմաց կայանված Toyota Corolla մակնիշի 06 HH 666 համարանիշի ավտոմեքենայի՝ վարորդի կողմից անվահեծանի մեջ նռնակ է տեղադրված։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Այս պահին ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորները, որ նռնակը դուրս բերեն անվահեծանի միջից։
Ոստիկանությունն ու քնչական բաժնիը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագորղը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ նշված ավտոմեքենայի սեփականատերը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենայի տակ պայթուցիկ են տեղադրել։ Սակայն ամեն անգամ իրավապահները ժամանել են նշված վայր ու ոչինչ չեն հայտնաբերել։ Սա առաջին դեպքն է, որ ահազանգը համապատասխանում է իրականությունը։










