Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշում է կայացվել


Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշում է կայացվել
Փետրվար 13 15:50 2023

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։

 

 
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթն այն է որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։

 

 
Արմեն Չարչյանի քրեական վարույթն առնչվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալուն։