Լա Մանշի երկնքում պայթել է Երկրի մթնոլորտ մտած աստղակերպը (տեսանյութ)


Լա Մանշի երկնքում պայթել է Երկրի մթնոլորտ մտած աստղակերպը (տեսանյութ)
Փետրվար 13 12:27 2023

Լա Մանշի երկնքում գիշերը պայթել է Երկրի մթնոլորտ մտած աստղակերպը՝ լուսավորելով երկնակամարը, գրում է Daily Mail-ը:

Հրե գունդը տեսանելի է եղել հարավային Անգլիայում և Ուելսում, հյուսիսային Ֆրանսիայի որոշ մասերում:

Sar2667 կոչվող աստղակերպը, մտնելով մթնոլորտ, ստեղծել է հրե գունդ և տրոհվել փոքր կտորների, որոնք ընկել են ջուրը: