Հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսն Իսպանիայում մասնակցել է հեղինակավոր «Գոյա» մրցանակաբաշխությանը («Օսկար» կինոմրցանակաբաշխության տեղի համարժեքն է), որն անցկացվել է 37-րդ անգամ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մրցանակաբաշխությունը կայացել է Սևիլիայում:
48-ամյա Կրուսը, որը միշտ տպավորիչ տեսք է ունենում կարմիր գորգին, միջոցառմանը ներկայացել է Dolce and Gabbana նորաձևության տան գեղեցիկ սև զգեստով:
Նա առաջադրվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «The Fringe» ֆիլմում դերի համար։ Կրուսն իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջադրվել է տասներեք «Գոյա» մրցանակի, որից երեքը նա շահել է: