Շախ և մատ՝ բոլոր կենաց խմող «հայրենասերներին». Ծառուկյանի կարևոր քայլը


Շախ և մատ՝  բոլոր կենաց խմող «հայրենասերներին». Ծառուկյանի կարևոր քայլը
Փետրվար 10 13:47 2023

Շուրջ երկու ամիս է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է մնալ փակ։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը իրապես միակ զարկերակն է, որով ապրում է թե Հայաստանը թե Արցախը։

Բլոկադայի մեջ գտնվող մեր հայրենակիցները իրապես ապրում են ծանր օրեր, բայց չեն վհատվում՝ ավելին շարունակում են կրկնել, որ Արցախը իրենց հայրենիքն է , որքան էլ ծանր լինի իրավիճակը այն չեն թողնելու։

Այս օրերին կենցաղային որևէ պայման չկա Արցախում , դատարկ են բոլոր խանութները, դեղատները։Մարդիկ շարուննակում են ուրախանալ մեկ կիլոգրամ խնձոր , կամ գազար ձեռք բերելու համար։Զրկված են լույսից և գազից։

 

Բայց հենց այս պայմաներում արցախցին ապացուցում է, որ իրեն կոտրել չի լինի , հայը շարունակում է ծնվել Արցախում։  Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը կա և  լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։

Բլոկադայի պայմաններում Արցախում ծնվել է 215 երեխա։ 

 Գագիկ Ծառուկյանըզ՝ որպես իրականն հայրեասեր տեղեկացրել է իր խոշոր աջակցության մասին։

 

Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։

Այս մասին մտածելը հուզիչ է, բայց նաև ու նախ՝ պարտավորեցնող։ Ցանկանում եմ հայտնել իմ որոշման մասին․ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս»,- գրել էր Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում։ Բացի այդ Արցախ են ուղևորվելու  նաև 10 մեքենա պարենամթերք և 1 մեքենա դեղորայք։ 

 

Հայապահպան խոշոր ծրագիրն է իրականացնում Գագիկ Ծառուկյանն Արցախում։ Յուրաքանչյուր երեխայի ծնունդ, հատկապես բլոկադայի պայմաններում հույս է արթնացնում, որ Արցախն ու արցախցին ամուր կանգնած է մայր հողին, որ ունի ամուր կամք ապրելու և արարելու։ Իսկ ապրող ու արարող արցախցուն ծայրահեղ ծանր պայմաններում անհրաժեշտ է ցուցաբերել աջակցություն։

 

Քչերը կհիշենն, բայց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ նույն իրավիճակն էր երկրում և արցախցիները կրկին գերության մեջ էին հայտնվել ,մի քանի հայ կային ովքեր Երևանում գտնվող Էրեբունի օդանավակայանից օգնություն էին ուղարկում Արցախին և այդ հայերի մեջ էր կրկին Գագիկ Ծառուկյանը։

 

Գագիկ Ծառուկյանը խոստմանը հավատարիմ ցույց է տալիս, որ մեր օրերում արժեքավոր են ոչ միայն հնչող գեղեցիկ հայտարարությունները, ականջ շոյող բառամթերքն, այլ՝ դրանք խոսքից՝ գործի վերացելու պատրաստակամությունը։ Ու հերթական անգամ հանրությունը ականատեսը եղավ գործողության։

 

Տրամադրվող աջակցությունը նաև կենսական նշանակություն ունի։

Առավել քան համոզված ենք, որ ստեղծված հումանիտար ճգնաժամը կհաղթահարվի, կյանքի ճանապարհը կբացվի, իսկ յուրաքանչյուր նորածնի ճիչ վկայությունն է՝ հայի ու հայկականության պահպանության։ Բայց խիստ կարևոր է, որ Գագիկ Ծառուկյանի ազգանվեր գործուենությունը լինի ազդակ նաև մյուսների համար։ Արցախն ու արցախցին ունեն յուրաքանչյուրի օգնության կարիքը։