77 համարի «Գազելի» վարորդը ուղևորափոխադրում է կատարել խմածության ամենաբարձր աստիճանով


77 համարի «Գազելի» վարորդը ուղևորափոխադրում է կատարել խմածության ամենաբարձր աստիճանով
Փետրվար 10 13:11 2023

Փետրվարի 10-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն, գրում է shamshyan.com-ը։

 
 
 

Պարեկները կանգնեցնում են «Գազելը» ու վարորդին ենթարկում սթափության փորձաքննության։ Պարզվում է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանը, եղել է խմած՝ խմածության ամենաբարձր աստիճան, և այդ վիճակում նա  տեղափոխել է 12 ուղևորի