Առևղծվածային դեպք Դավիթաշենում գործող «Երևան Սիթի»-ի ավտոկայանատեղիում


Առևղծվածային դեպք Դավիթաշենում գործող «Երևան Սիթի»-ի ավտոկայանատեղիում
Փետրվար 9 16:55 2023

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

 

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոկայանատեղիում հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։