Էրդողանը երկրաշարժի պատճառով չի չեղարկի նախագահական ընտրությունները


Էրդողանը երկրաշարժի պատճառով չի չեղարկի նախագահական ընտրությունները
Փետրվար 9 14:39 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսից ընտրություններ կանցկացնի՝ չնայած երկրի հարավ-արևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի ավերիչ հետևանքներին։

 

Ըստ Bloomberg-ի՝ Էրդողանին սպասվում է ամենածանր նախընտրական մրցավազքներից մեկը իր իշխանության 20 տարիների ընթացքում: Հրատարակությունը նշել է, որ նա 90-օրյա արտակարգ դրություն է հայտարարել, ինչը թույլ է տալիս արագ որոշումներ կայացնել աղետից տուժած տարածքների վերաբերյալ։

 

Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, արտակարգ դրության ավարտից հետո Էրդողանը մայիսի 14-ին նշանակված քվեարկություն կանցկացնի։ Արտակարգ դրությունը կարող է ավարտվել մինչև 90 օրվա ավարտը, ասել են աղբյուրները։  Հրատարակությունը նշում է, որ երկրաշարժից տուժած շրջաններում բնակչություն կա, որը, որպես կանոն, քվեարկում է իր կուսակցության օգտին և կարևոր դեր է խաղում նրա ընտրական հաջողության մեջ։ Այժմ կառավարության կարողությունը՝ փրկել և օգնություն հասցնել ավերածությունների մեջ գտնվող 13,4 միլիոն մարդկանց, Էրդողանի գլխավոր խնդիրն է ընտրություններից առաջ:

 

Ըստ Bloomberg Economics-ի՝ կատակլիզմի հետևանքով՝ պետական ​​ծախսերը երկու տարվա ընթացքում կարող են հասնել ՀՆԱ-ի 5,5%-ին: Էրդողանը ասել է, որ կառավարությունը նպատակ ունի մեկ տարվա ընթացքում երկրաշարժից տուժած 10 մարզերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովել։