Ադրբեջանի հերթական սուտը, թե ՀՀ-ն ու Իրանը պատրաստվում են գրոհել արդեն 60 օր արգելափակված Լաչինը․ Էդմոն Մարուքյան


Ադրբեջանի հերթական սուտը, թե ՀՀ-ն ու Իրանը պատրաստվում են գրոհել արդեն 60 օր արգելափակված Լաչինը․ Էդմոն Մարուքյան
Փետրվար 8 22:17 2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրում է․

 
 
 

«Ուրիշ անելիք չունենալով՝ Ադրբեջանի լրատվամիջոցը հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել արդեն 60 օր արգելափակված Լաչինի միջանցք։

 

Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»։