Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Բայդենի կինը համբուրում ԱՄՆ փոխնախագահի ամուսնու շուրթերը (տեսանյութ)


Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Բայդենի կինը համբուրում ԱՄՆ փոխնախագահի ամուսնու շուրթերը (տեսանյութ)
Փետրվար 8 21:25 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրի դրության մասին ամենամյա ուղերձի մեկնարկից առաջ նրա կինը՝ առաջին տիկին Ջիլ Բայդենը, անհարմար դրության մեջ է հայտնվել փոխնախագահի ամուսնուն մտերմիկ համբուրելու պատճառով:

 

Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, առաջին տիկինը, քայլելով ներկաների շարքերի միջով, մոտեցել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնուն՝ Դագ Էմհոֆին և ողջույնի ժամանակ համբուրել տղամարդու շուրթերը:

Նշվում է, որ տեսանյութը տարածվել է համացանցում:

Օգտատերերից մեկը գրել է.« Հըմ, ինչո՞ւ Ջիլ Բայդենը և Կամալա Հարրիսի ամուսինը համբուրեցին միմյանց շուրթերը»: