Շմոլ գազից թունավորում՝ Լոռիում, ընտանիքի անդամների կյանքը հաջողվել է փրկել


Շմոլ գազից թունավորում՝ Լոռիում, ընտանիքի անդամների կյանքը հաջողվել է փրկել
Փետրվար 8 21:21 2023

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

 

Ժամը 18։30-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտանիշներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի։

 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչներ են և նրանք են՝ 6-ամյա Գոռ Մ-ն, 54-ամյա Մարինե Մ-ն, 24-ամյա Անժելիկա Դ-ն, 32-ամյա Անուշ Մ-ն և 6-ամյա Արայիկ Ա-ն։

 

Վերջիններս թունավորվել են տանը շմոլ ազի արտահոսքից։ «Սպիտակ» ԲԿ-ի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում։