Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ


Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ
Փետրվար 8 14:55 2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորվաթ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մոտ 10-15 օր առաջ Երևանը հերթական արձագանքն է ստացել Ադրբեջանից հայկական կողմի առաջարկներին, և որ Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։

 
 
 
 

«Բովանդակությունը չեմ հրապարակի, քանի որ մենք խոսում ենք մանրամասների մասին, իսկ քաղաքական տեսակետից դա տեղին չէ:

 

Հայկական կողմն ունի իր հիմնարար խնդիրները այս գործընթացում: Քննարկումների ավարտից հետո մենք մեր պատասխանը կուղարկեք ադրբեջանական կողմին»,-ասել է Միրզոյանը։