ՀՀ-ից 27 փրկարար է մեկնել Թուրքիա, 29-ը՝ Սիրիա


ՀՀ-ից 27 փրկարար է մեկնել Թուրքիա, 29-ը՝ Սիրիա
Փետրվար 8 12:13 2023

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

ՆԳՆ լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան, թե քանի հոգանոց խումբ է մեկնել Թուրքիա եւ Սիրիա, հայտնեցին, որ հայկական կողմը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա 29 հոգի։

 
 
 

 

Նշենք, որ մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: