Ջենիֆեր Լոպեսն արձագանքել է Բեն Աֆլեքից բաժանման մասին լուրերին


Ջենիֆեր Լոպեսն արձագանքել է Բեն Աֆլեքից բաժանման մասին լուրերին
Փետրվար 8 02:35 2023

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, գործարար Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ խոսել է ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։

 

 

Օրեր շարունակ խոսակցություններից հետո, որ զույգը կռվի և բաժանման եզրին է, Ջենիֆեր Լոպեսը խախտել է լռությունը՝ հրապարակելով տեսանութ «Գրեմմիի» ետնաբեմից և մակագրելով այն. «Լավագույն ժամանակը իմ սիրո հետ, ամուսնուս հետ»:

 

Պատմությունը սկսվել է նրանից, որ «Գրեմմիի» արարողությունից հետո օպերատորներից մեկը նկարահանել է զույգի վիճաբանությունը։ Երկրպագուները ենթադրել են, որ հոլիվուդյան աստղերը բաժանման եզրին են:

 

Հուլիսի 16-ին Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացան առաջին նշանադրությունից 20 տարի անց։ Այս ամուսնությունը Ջենիֆերի համար չորրորդն էր։