Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել


Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Փետրվար 7 22:31 2023

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 6 կմ հեռավորության վրա 4.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը զգացվել է նաև Հալեպում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 1 կմ խորության վրա:

 

 

Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3703-ի, Սիրիայում՝ 1712-ի։