Բաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկա


Բաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկա
Փետրվար 6 23:17 2023

Չնայած փոխըմբռնման հուշագրի առկայությանը, իրանական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման առաջընթաց չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

 

«Անկասկած, երկկողմ հարաբերություններում այդ բացասական երանգների առկայությունն ազդում է նաեւ այլ ուղղությունների, այդ թվում՝ տրանսպորտային եւ տնտեսական հարցերի վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։