Խայտառակ իրավիճակ Լանջիկ- Մաստարա ճանապարհին. այն փակ է


Խայտառակ իրավիճակ Լանջիկ- Մաստարա ճանապարհին. այն փակ է
Փետրվար 6 13:21 2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

?️Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է: Ժամը 12։20-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 
 
 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։