Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, սաստիկ բուք է Թալին-Լանջիկ ավտոճանապարհին


Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, սաստիկ բուք է Թալին-Լանջիկ ավտոճանապարհին
Փետրվար 5 13:33 2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00 դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։

 

Սաստիկ բքի պատճառով Թալին-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: