ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են Գլխավոր դատախազություն


ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Փետրվար 4 17:20 2023

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր լուսահոգի Արամ Սիմոնյանի դուստրերը՝ Անի և Մարիամ Սիմոնյանները, և  կինը` Կարինե Մանասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- տեղեկանում ենք azdarar.am կայքում հրապարակված ծանուցումից:

 


loading...