Եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով


Եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով
Փետրվար 2 14:18 2023

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ շահագրգռված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։