Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում.Ավինյան


Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում.Ավինյան
Փետրվար 2 11:51 2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել այն մասին, որ այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում:

 

«ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 
Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,–գրել է Ավինյանը: