ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը հուշագիր են ստորագրել


ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը հուշագիր են ստորագրել
Փետրվար 1 16:26 2023

Այսօր Սյունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի, կնքել են հուշագիր՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է ԶՊՄԿ մամուլի ծառայությունը։

Հուշագրով նախատեսվում է համագործակցությունն իրականացնել հետևյալ ուղղություններով՝ 

 
 
  • Սոցիալական բնագավառում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում, անապահով ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման, կրթության ոլորտում՝ մասնավորապես՝  Սյունիքի մարզը որակյալ մասնագետներով ապահովելու և այլ ուղղություններով։
  • Տնտեսական բնագավառում, մասնավորապես՝ նպաստել մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը՝ առաջնահերթությունը տալով թեթև արդյունաբերությունը և հատկապես գյուղատնտեսության ոլորտին:
  • Բնապահպանական ոլորտում, մասնավորապես՝ նպաստել մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, խթանել այլընտրանքային էներգիայի կիրառությունը:
 
 
 

Կողմերը պարտավորվել են համագործակցել նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում մշտադիտարկման, փորձի փոխանակման, տեղեկատվական նյութերի հրապարակման ուղղություններով։