Խոշոր հրդեհ Ջերմուկում .Shamshyan.com


Խոշոր հրդեհ Ջերմուկում .Shamshyan.com
Փետրվար 2 00:08 2023

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 60 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում՝այրվում է տանիքի փայտյա կառուցատարները, տանիքում պահեստավորված անասնակերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտ 500 քմ անասնագոմ։  

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: