Վառարանը վառել փորձող կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ. նա մեղադրյալի կարգավիճակ ունի․ News.am


Վառարանը վառել փորձող կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ. նա մեղադրյալի կարգավիճակ ունի․ News.am
Փետրվար 1 22:01 2023

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի գործով որպես մեղադրյալ ներգրավված կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

 

Վառարանը վառել փորձող կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

 

Նշենք, որ հրդեհի հետեւանքով այրվածքներ է ստացել նաեւ կապիտանը: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։