Գուրգեն Արսենյանին պատկանող ընկերությունն Աննա Հակոբյանի հիմնադրամին 1 մլն դրամ է փոխանցել. «Հրապարակ»


Գուրգեն Արսենյանին պատկանող ընկերությունն Աննա Հակոբյանի հիմնադրամին 1 մլն դրամ է փոխանցել. «Հրապարակ»
Փետրվար 1 10:57 2023

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ն վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ։ Ըստ մամուլում հրապարակված տվյալների (2017 թվականին այդ մասին գրել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»), այս ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Արսենյանին։

Ըստ նույն հրապարակման՝ 50 տոկոս բաժնեմասով Արսենյանին են պատկանում նաեւ «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» ընկերությունները։

 

Ինչ վերաբերում է «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ին, ապա այն զբաղվում է «Ուինսթոն» ծխախոտի ներմուծմամբ եւ վաճառքով, ծխախոտի արտադրությամբ զբաղվող շվեյցարական «Ջփեն տոբակո ինթերնեշնլ» ընկերության բացառիկ ներմուծողն է։

Ամբողջական հոդվածը կարող եք օրաթերթի այսօրվա համարում



loading...