Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Իրան


Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Իրան
Հունվար 31 12:19 2023

Հաշվի առնելով Իրանի իսլամական հանրապետությունում տիրող անկայուն իրավիճակը և մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ իրականացված «ահաբեկչական ակտը» (չակերտները՝ խմբ․), Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում չայցելել Իրան։ Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Այդ երկրի արտաքին գերատեսչությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին էլ կոչ է արել հետևել անվտանգության կանոններին։