Հիմա գիտենք, որ Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է․ Ալլահշուքյուր Փաշազադե


Հիմա գիտենք, որ Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է․ Ալլահշուքյուր Փաշազադե
Հունվար 31 00:47 2023

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում դեսպանատանը Ադրբեջանի քաղաքացի էր սպանվել։

«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը։ 

 
 
 

Նահատակ ենք բերել Իրանից, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցած իրադարձությունը ահաբեկչական գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»,- ասել է Փաշազադեն։