Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Պիկեի մայրը կոպիտ բռնում Շակիրայի դեմքն ու լռելու նշան ցույց տալիս (տեսանյութ)


Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Պիկեի մայրը կոպիտ բռնում Շակիրայի դեմքն ու լռելու նշան ցույց տալիս (տեսանյութ)
Հունվար 30 23:48 2023

Նախկին ամուսինների՝ երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրպագուների դիմակայությունը, կարծես թե, նոր փուլ է մտնում: Այս մասին գրում է super.ru-ն՝ մանրամասնելով, որ Շակիրայի երկրպագուները պեղել են ու համացանցում տարածել մի տեսնայութ, որում նրա նախկին սկեսուրը՝ Պիկեի մայրը՝ Մոնսերատ Բերնաբերուն, հրապարակավ  ձեռքով կոպիտ բռնում է Շակիրայի դեմքը, սպառնալից նայում, ապա մատը տանում շուրթեին՝ Շակիրային հասկացնելով լուռ մնալ: Այդ ընթացքում Պիկեն կանգնած լուռ հետևում է կատարվողին:

Սակայն չի բացառվում, որ այն ժամանակ հարս և սկսեսուր հանդիսացող կանանց միջև որևէ լուրջ տարաձայնություն չի եղել:

Հիշեցնենք, որ Շակիրայի ու Պիկեի բաժանությունից հետո, հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստն ունի երիտասարդ ընկերուհի, որին ոչ ուղղակի կերպով իր երգերից մեկում անդրադարձել է Շակիրան: Նա նաև նախկին ամուսնուն մեղադրել է Rolex-ը Casio-ով, Ferrari-ն Renault-ով փոխելու համար՝ նկատի ունենալով ամուսնու դավաճանությունը:

Նշվում է, որ տեսանյութն արվել է 2016-ին:



loading...