Ո՞ր սննդային հավելումներն են արդյունավետ սրտի եւ անոթների պաշտպանության համար


Ո՞ր սննդային հավելումներն են արդյունավետ սրտի եւ անոթների պաշտպանության համար
Հունվար 28 01:12 2023

Ամերիկացի գիտնականները գնահատել են սննդային հավելումների արդյունավետությունը սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար եւ թվարկել են դրանցից ամենաօգտակարները: Բրաունի համալսարանի հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում:

 

Ենթադրվում է, որ հակաօքսիդանտային  հավելումները՝ նվազեցնելով օքսիդատիվ սթրեսը, խոչընդոտում են բազմաթիվ սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Սրտի համար առողջարար Միջերկրածովյան դիետան ներառում է հակաօքսիդանտներով հարուստ սնունդ։

 

 

Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար առավել օգտակար են օմեգա-3 ճարպաթթուները (նվազեցրել են մահացությունը սրտանոթային հիվանդություններից), ֆոլաթթուն (նվազեցրել է ինսուլտի վտանգը) եւ կոենզիմ Q10-ը (նվազեցրել է մահացությունը բոլոր պատճառներից):

 

Օմեգա-6 ճարպաթթուները, L-արգինինը, L-ցիտրուլինը, վիտամին D-ն, մագնեզիումը, ցինկը, ալֆա-լիպոաթթուն, մելատոնինը, կատեխինը, կուրկումինը, ֆլավանոլը, գենիստեինը եւ կվերցետինը նույնպես ցույց են տվել սրտանոթային ռիսկի նվազում:

 

Վիտամին C-ն, վիտամին D-ն, վիտամին E-ն եւ սելենը ոչ մի ազդեցություն չեն ունեցել սրտանոթային հիվանդությունների երկարաժամկետ արդյունքների կամ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի վրա: Իսկ բետա-կարոտինային հավելումները մեծացրել են մահացությունը բոլոր պատճառներից: