«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում խոշոր հրդեհ է բռնկվել


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում խոշոր հրդեհ է բռնկվել
Հունվար 27 23:57 2023

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

 

Պարզվել է, որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։