Առանց դեմքի մարդը. ինչու՞ էր նա ողջ կյանքի ընթացքում դիմակ կրում


Առանց դեմքի մարդը. ինչու՞ էր նա ողջ կյանքի ընթացքում դիմակ կրում
Հունվար 27 15:08 2023

Կյանքի մեծ մասի ընթացքում այս մարդը ստիպված է եղել դեմքը թաքցնել դիմակի հետևում։ Աչքերի համար նախատեսված անցքեր դիմակը չուներ, քանի որ անհրաժեշտություն չկար։

 

Խոսքը Նիկոլայ Գոինովիչի մասին է։ Նա ծնվել է 1855 թ. Ուկրաինայում։ Ավարտելով գիմնազիան՝ միացել է «ազգայնականներին»՝ գյուղացիներին տրամադրելով կառավարության դեմ։ Ձերբակալվել է, սակայն ազատ է արձակվել։

 

 

«Կռվի ընկերները» Գորինովիչին կասկածում էին դավաճանության մեջ։ Երկու հեղափոխական՝ Լև Դեյչն ու Վիկտոր Մալինկան, կեղծ պատրվակով Գորինովիչին կանչեցին երկաթուղային առևտրակայան։ Այն, ինչն այնտեղ կատարվել է, շատ տարիներ անց իր հուշերում նկարագրել է հենց Նիկոլայ Գորինովիչը.

 

 

 

«Մենք մի քանի քայլ էլ չէինք կատարել, երբ խարկովյան ուսանողը գլխարկը գլխիցս դեն նետեց, և ինչ-որ բութ զենքով հարվածներ տեղացին։ Դեյչն այդ պահին փակել էր բերանս և հրամայում էր չգոռալ։ Օպերացիան լուռ էր իրականացվում, քանի որ ո՛չ ես, ո՛չ մյուսները բառ անգամ չէին արտաբերում։ Տառապանքներս շատացան, և ես արագորեն ասացի «Արագացրե՛ք»՝ խնդրելով նրանց ավարտին հասցնել սկսածը։ «Արագացրու՛», - հրամայեց ուսանողը Դեյչին։ Ես պատրաստ էի մահանալ և սպասում էի որևէ զենքի հարվածի։ Սակայն կրակոցի փոխարեն խցանի ձայն լսվեց, և Դեյչը սկսեց գլխիս լցնել սուր հոտով ինչ-որ հեղուկ։ Ես հասկացա, որ ինձ հետ ավելի վատ են վարվելու, քան կլիներ մահը»։

 

 

 

Որոշելով, որ Գորինովիչն արդեն մահացել է, հեղափոխականները նրա դեմքը պատեցին ծծմբաթթվով՝ հետագա ճանաչումն ավելի բարդ դարձնելու համար, ապա փախուստի դիմեցին։

 

Սակայն Գորինովիչը ողջ մնաց։ Կուրացած ու այրված տղամարդը մի քանի տարի անցկացրեց հիվանդանոցներում։ Նա հավատացյալ դարձավ, քննություններ հանձնեց ու սկսեց դասավանդել կույրերի համար նախատեսված դպրոցներում։ Ամուսնացավ իրեն խնամող բուժքրոջ՝ Եկատերինա Ռազումովսկայի հետ, ունեցավ ութ երեխա։

 

Նիկոլայ Գորինովիչը մահացավ 1912 թ. Ստավրոպոլում։