Կարեն, ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանն ու Արցախը քեզ հետ են. Առավոտյան 07:30-ին կայանալիք հանդիպումը վճռորոշ է լինելու


Կարեն, ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանն ու Արցախը քեզ հետ են. Առավոտյան 07:30-ին  կայանալիք հանդիպումը վճռորոշ է լինելու
Հունվար 26 21:11 2023

Մեր հայրենակից` թենիսիստ Կարեն Խաչանովի համար հունվարի 27-ին,առավոտյան 07:30 կայանալիք հանդիպումը կլինի իր կարիերայի առաջին կիսաեզրափակիչը՝ Ավստրալիայի բաց առաջնության «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Վաղը կայանալու է 27.01.2023  առավոտյան 07:30-ին ՀԱՅ ԱԶԳԸ քեզ հետ է լինելու, աղոթելու ենք քւ հաղթանկի համար։

Եկեք բոլորս միասին աջակցենք Կարենին՝ մաղթելով, որ նա լինի ուժեղ և միայն առաջ գնա, ինչպես ինքը վերջերս հրապարակավ մաղթեց արցախցիներին, որ «շարունակեն հավատալ մինչև վերջ և մնալ անսասան»։ 

 

Կարեն, ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանն ու Արցախը քեզ հետ են: