Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար արժողությամբ բացառիկ ժամացույց՝ պատրաստված աշխարհահռչակ Jacob and Co ժամագործական ապրանքանիշի կողմից, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պորտուգալացին, պայմանագիր կնքելով Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ և տեղափոխվելով Մերձավոր Արևելք, նվեր է ստացել այդ երկրի թեմատիկայով՝ դրոշի և իսլամի խորհրդանիշներով զարդը:
Մուգ կանաչ ժամացույցը զարդարված է 338 չափազանց հազվադեպ հանդիպող թանկարժեք քարերով, տասնութ կարատանոց սպիտակ ոսկով, ինչպես նաև ունի ալիգատորի կաշվից պատրաստված կապիչներ:
Առաջին հայացքից կթվա, թե ժամացույցը զարդարված է զմրուխտներով, սակայն իրականում դրանք ցավորիտներ են, որոնք համարվում են ամենաթանկարժեք և արժեքավոր քարերից և զմրուխտներից ավելի պայծառ են ու 200 անգամ ավելի հազվադեպ են հանդիպում:
Այս շաբաթվա սկզբին Sportsmail-ը հայտնել էր, որ Ռոնալդուն ունի 7 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցների անհավանական հավաքածու:
Ռոնալդուն «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո ստացել է 780 000 դոլար արժողությամբ բացառիկ ժամացույց՝ մուսուլմանական թեմատիկայով (Photo)

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/01/26/watch/3888649
