Շիրակի մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը


Շիրակի մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը
Հունվար 26 10:25 2023

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կկայացնի Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:

 

 

Կառավարության որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»: