Աշխարհում ամենաթանկ տունը գնահատել են 418 մլն դոլար


Աշխարհում ամենաթանկ տունը գնահատել են 418 մլն դոլար
Հունվար 26 01:21 2023

Ֆրանսիայում վաճառքի են հանել տուն, որը կառուցվել է 187 տարի առաջ: Անշարժ գույքի գործակալներն արդեն այն համարել են աշխարհի ամենաթանկ տունը: Դրա արժեքը գնահատվում է 418 մլն դոլար:

Այդ մասին հայտնել է The Daily Mail-ը:

Les Codres առանձնատունը, որի մասին է խոսքը, գտնվում է երկրի հարավում: Ավելի վաղ այն պատկանել է Բելգիայի Լեոպոլդ Երկրորդ թագավորին, իսկ հետո այն օգտագործվել է որպես ձիթապտղի ֆերմա:

 
 

Առանձնատունն ունի 14 ննջարան, որոնց ինտերիերները զարդարված են թանկարժեք կահույքով և 19-րդ դարի նկարներով, մեծ լողավազան, բանկետի դահլիճ և 30 ձիերի համար նախատեսված ախոռ:

 

Առանձնատան տարածքում նաև տարածվում է Եվրոպայի ամենագեղեցիկ այգիներից մեկը, որտեղ տնկվել են ավելի քան 15 հազար բույսեր:

Հարևանությամբ ապրող հայտնիների թվում են՝ բրիտանիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդա Ուեբերը և Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը: