Ուզում եմ՝ անկախություն ունենանք, որ սենց գնա՝ ամեն ինչ կորցնում ենք․ Կարեն Ջալավյան (Քյոխ)


Ուզում եմ՝ անկախություն ունենանք, որ սենց գնա՝ ամեն ինչ կորցնում ենք․ Կարեն Ջալավյան (Քյոխ)
Հունվար 25 18:26 2023

Այսօր Քյոխի ՝ լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է:

 
 

MediaHub.am-ը զրուցել է նրա հետ՝ հասկանալու, թե ինչ ցանկություն ունի հրամանատարը, և ինչպիսի՞ հայրենիք է մաղթում իրեն ու հայ ժողովրդին։

- Պարոն Ջալավյան, Ձեր ծննդյան օրն է, ի՞նչ ցանկություն ունեք այսօր։

- Խաղաղություն ու անկախություն։ Որ անկախ լինեինք, հարց կորոշեինք։

- Իսկ այդ անկախությանը կարո՞ղ ենք հասնել մեր բանակի միջոցով։

- Ժամանակը ցույց կտա։

- Բայց Դուք, որպես հրամանատար, ի՞նչ եք կարծում։

- Շատ դժվար հարց է։ Բայց ուզում եմ, որ մեր անկախությունը կարողանանք պահել, մեր երկրի սահմանները կարողանանք անառիկ պահել։ Որ սենց գնա, լրիվ կորցնում ենք։