ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը


ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
Հունվար 25 12:56 2023

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այն տարեկան վճարել մոտ 144 միլիարդ դրամ՝ հարկերով:

 
 
 

Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։

 

Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։

 

Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդ–ում ՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, վեցերորդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»–ն է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն յոթերորդն է, «Ջեյ թի այ Արմենիա»–ն ութերորդն է, «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ իներորդը, խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»։

 

Խոշոր հարկատուների ցանկը՝ այստեղ։