Կադիլլակ, 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց և ավելի քան 100 հզր դոլար նվիրատվություն․ Էջմիածնի քաղաքապետի նշանածի ունեցվածքը


Կադիլլակ, 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց և ավելի քան 100 հզր դոլար նվիրատվություն․ Էջմիածնի քաղաքապետի նշանածի ունեցվածքը
Հունվար 24 10:07 2023

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշանադրվել է, նրա նշանածը Էջմիածին համայնքի ավագանու անդամ Արամայիս (Արամ) Միրզոյանն է։ Նա ավագանու անդամ է դարձել 2021–ի դեկտեմբերին։

 

 

Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ Արամայիս Միրզոյանը Մրգաստանում երեք անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է։ Նա 2011–2012 թվականներին ձեռք է բերել առանձնատուն և երկու շինություն։

 

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2015 թվականի արտադրության CADILLAC, 2016 թվականին գնել է 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց, բանկային հաշվին երեք միլիոն դրամ ունի, կանխիկ՝ 4 մլն դրամ, հորից՝ Աշոտ Միրզոյանից  նվիրատվություն է ստացել 21.5 մլն դրամ (մոտ 54 հզր դոլար), Իսկուհի Թալաշյանից՝ 53 հզր դոլար։



loading...