Քանյե Ուեսթը դստերը ծանոթացրել է նոր կնոջ հետ (լուսանկարներ)


Քանյե Ուեսթը դստերը ծանոթացրել է նոր կնոջ հետ (լուսանկարներ)
Հունվար 23 23:42 2023

Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որի գաղտնի ամուսնության մասին հայտել են լրատվամիջոցները, ավագ դստերը՝ Նորթին, ծանոթացրել է նոր կնոջ՝  Բիանկա Սենսորիի հետ, գրում է Daily Mail-ը:

Պապարացիները երեքին նկատել են Կալիֆոռնիայի Nobu ռեստորանում՝ ընթրելու գնալիս: 45-ամյա Ուեսթն ու 27-ամյա կինը ժամանել են ռեստորան, որտեղ սպասել են երեխային. նա ավելի ուշ եկել է թիկնապահների ուղեկցությամբ՝ ընկերուհու հետ:

Ռեփերն ավստրալուհու հետ ամուսնացել է հունվարին՝ գաղտնի հարսանիքի ժամանակ, և գաղտնի է պահում իրենց հարաբերությունների մանրամասները:

Newlyweds: Kanye West and his new wife Bianca Censori met his daughter North at Nobu on Sunday night

Պարզ չէ, թե որքան ժամանակ է զույգն իրար ճանաչում կամ հանդիպում, բայց Բիանկան Քանյեի Yeezy ընկերությանը միացել է 2020 թվականի նոյեմբերին: Նա նշված է որպես Yeezy-ում ճարտարապետական դիզայնի բաժնի ղեկավար : Հայտնի է, որ նա Ավստրալիայի Մելբուրնի համալսարանում ճարտարապետության մագիստրոսի կոչում է ստացել:

Stepmom: North was joined by a friend as her security team dropped her off at the high-end restaurant where her dad and his new love were waiting

Անցյալ ամիս Քանյեն թողարկել է կնոջ մասին երգ՝ դրա վերնագրում ներառելով նրա ազգանունը. խոսքը Censori Overload երգի մասին է, որի տեքստում ռեփերը խոստովանում է, որ մինչ ամուսնանալը սեռական հարաբերություն չի ունեցել սիրելիի հետ:

Waiting: The 45-year-old married the 27-year-old in a secret wedding sometime in January and has kept the details of their relationship private

Հատկանշական է, որ ներկայում կարճ վարսեր ունեցող շիկահեր Բիանկան նախկինում եղել է սևահեր ու ընդհանուր ոճով չափազանց նման է եղել Քիմ Քարդաշյանին: Այդ են փաստում նրա նախկին լուսանկարները:

Out and about: Old social media photos revealed that Bianca used to sport long chocolate locks, but since their relationship went public, she has since chopped off her hair and dyed it blonde

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել են նոյեմբերին: Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին՝ գրեթե յոթ տարվա ամուսնությունից հետո։ Նախկին զույգը չորս երեխա ունի՝ իննամյա Նորթը, յոթամյա Սեյնթը, չորսամյա Չիկագոն և երեքամյա Փսալմը:

TMZ-ն պարզել է, որ Քիմը ամսական կստանա 200 000 դոլար երեխաների աջակցության գումար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Քիմն ու Քանյեն համատեղ խնամակալություն կունենան իրենց երեխաների նկատմամբ։

Breakup: Kim and Kanye married in 2014 and share four children. Kim, 42, ultimately filed to end the marriage in February 2021; seen at The Met Gala in 2019Dad look: Kanye sported an army green puffer jacket, black cargo pants, and boots. On his pants there were pads over his knees.Studious: According to her LinkedIn profile, Bianca earned a Bachelor's and a Master's degree in architecture at the University of Melbourne.Blondie: Bianca wore her short blonde hair slicked back and carried her phone with her.Fashion: For shoes she wore a pair of over-the-knee heeled boots that were covered in white fur.