Այրվածքներ ստացած 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա. նրանցից մեկը կարող է պալատ տեղափոխվել


Այրվածքներ ստացած 3 զինծառայողների մոտ դրական դինամիկա կա. նրանցից մեկը կարող է պալատ տեղափոխվել
Հունվար 23 11:36 2023

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների մոտ դրական դինամիկա կա։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

 
 

Ըստ նրա՝ դրական դինամիկա է առկա ծանր վիճակով երկու զինծառայողների մոտ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են։ Կայուն միջին ծանր վիճակով զինծառայողի մոտ, որը պառկած է այրվածքային բաժանմունքի պալատում, նույնպես դրական դինամիկա է առկա։

«Հնարավոր է՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներից մեկը տեղափոխվի պալատ»,- հավելեց Խաչատրյանը։

Հերդեհի հետևանքով 7 վիրավոր հունվարի 19-ին տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, 4-ը դուրս էր գրվել համապատասխան բուժօգնությունից հետո, իսկ 3-ը՝ տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ 



loading...