Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով կա 10 զոհ, 10 վիրավոր


Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով կա 10 զոհ, 10 վիրավոր
Հունվար 22 21:56 2023

Լոս Անջելեսի մերձակայքում չինական օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել։ Հրաձգությունը տեղի է ունեցել Մոնթերեյ Փարք քաղաքում, որտեղ ապրում են բազմաթիվ ասիացի ամերիկացիներ: Այս մասին հայտնում է insider.com-ը:

Ըստ ականատեսների՝ տղամարդն անկանոն կրակ է բացել կիսաավտոմատ զենքից, հանցագործի ինքնությունը պարզվում է։

«Կասկածյալը դեպքի վայրից փախել է, նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ», - ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

«Կա առնվազն տասը այլ տուժած, որոնք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ և գտնվում են տարբեր վիճակում՝ կայունից մինչև ծայրահեղ ծանր», - հայտնել է ոստիկանությունը:

Ոստիկանության տվյալներով՝ կրակոցների հետևանքով մահացու վիրավորումները ստացածները տեղում են մահացել։

Մոնթերեյ Փարքում շաբաթավերջին ընթանում էր չինական լուսնային Նոր տարվա երկօրյա տոնակատարություն: Հրաձգությունից հետո տոնական միջոցառման երկրորդ օրը չեղարկվել է։



loading...