Ուկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում ԱՄՆ-ից հոգնած երկրները կձևավորեն նոր ռազմական դաշինք. Մեդվեդև


Ուկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում ԱՄՆ-ից հոգնած երկրները կձևավորեն նոր ռազմական դաշինք. Մեդվեդև
Հունվար 22 19:13 2023

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում կարող է նոր դաշինք ձևավորվել այն երկրներից, որոնց ԱՄՆ-ն «հոգնեցրել է»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

««Ռամշտայն»-ում կայացած հանդիպումը և Կիևին ծանր սպառազինության հատկացումը կասկած չի թողնում առ այն, որ մեր թշնամիները երկար փորձելու են մեզ մաշեցնել, ավելի ճիշտ՝ ոչնչացնել։ Եվ նրանք բավականաչափ զենք ունեն։ Անհրաժեշտության դեպքում կսկսեն նորերն արտադրել։ Հետևաբար, պետք չէ պատրանքների մեջ ընկել։ Ի՞նչ եզրակացություններ են բխում սրանից։ Նախ, շատ դժվար է լինելու: Երկրորդ, հակամարտության ձգձգման դեպքում ինչ-որ պահի կձևավորվի նոր ռազմական դաշինք այն երկրներից, որոնց հոգնեցրել են ամերիկացիները.... Այդպես միշտ եղել է մարդկության պատմության մեջ երկարատև պատերազմների ժամանակ։ Եվ այդ ժամանակ Միացյալ Նահանգները վերջնականապես «կգցեն» ծերացած Եվրոպային և դժբախտ ուկրաինացիների մնացորդներին, իսկ աշխարհը նորից կգա հավասարակշռության վիճակի։ Եթե, իհարկե, շատ ուշ չլինի», - գրել է Մեդվեդևը



loading...