Ֆրանսիան եւ Գերմանիան կշարունակեն օգնել Ուկրաինային. Մակրոն


Ֆրանսիան եւ Գերմանիան կշարունակեն օգնել Ուկրաինային. Մակրոն
Հունվար 22 17:47 2023

Ֆրանսիան և Գերմանիան կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային բոլոր ոլորտներում, կիրակի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Կիրակի օրը Փարիզում տեղի է ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև բարեկամության համաձայնագրի՝ Ելիսեյան պայմանագրի, ստորագրման 60-ամյակին նվիրված արարողություն, որը ստորագրվել է երկու երկրների ղեկավարներ Շառլ դը Գոլի և Կոնրադ Ադենաուերի կողմից 1963 թվականի հունվարի 22 – ին Փարիզի Ելիսեյան պալատում: Դրան մասնակցելու համար Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նույն օրը տեղի կունենա ֆրանս-գերմանական նախարարների խորհրդի 24-րդ նիստը ։

 

«Մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդին կշարունակվի բոլոր ուղղություններով․.. Մենք նաև կշարունակենք աջակցել ԵՄ Խորհրդի հստակ ընտրությանը՝ Ուկրաինային, ինչպես և Մոլդովային, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվ մենք կշարունակենք ուղեկցել նրանց, ինչպես մյուս թեկնածու երկրները, դրա համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհին»,-ասել Է Մակրոնը՝ Սորբոնում ելույթ ունենալով ֆրանս-գերմանական պայմանագրի ստորագրման 60-ամյակի կապակցությամբ։