Ճանաչել միմյանց և չատել, չի նշանակում թուլանալ և պարտվել․ Աննա Հակոբյանը՝ Թեհրանում.(տեսանյութ)


Ճանաչել միմյանց և չատել, չի նշանակում թուլանալ և պարտվել․ Աննա Հակոբյանը՝ Թեհրանում.(տեսանյութ)
Հունվար 22 12:13 2023

Թեհրանում՝ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է խաղաղությն գաղափարին։ Նա իր ելույթում ասել է, որ այս համագումարը համահունչ է իր կողմից նախաձեռնված՝ Կանայք հանուն խաղաղության արշավին։ Աննա Հակոբյանն ասել է, որ պետք է կանանց դերն ու ազդեցություն ըստ արժանվույն գնահատել աշխարհի բոլոր ժողովուորդների կյանքում, ինչպես կրթության և այլ ոլորտներում, այնպես էլ խաղաղության դարաշրջան բացելու գործում։

«Ճանաչել միմյանց և չատել, չի նշանակում թուլանալ և պարտվել։ 2020–ի սեպտեմբերյան պատերազմը ոչ միայն ուղղված ր Լեռնային Ղարչաբաղի, այլ նաև ողջ հայության դեմ։ Ես պատերազմից քիչ անց, հավատարիմ մնալով խաղաղության արշավի գաղափարին, բաց նամակով դիմել եմ պետությունների առաջին տիկիններին և խնրել օգնություն, որ համատեղ ուժերով կանխենք հետագ արյունահեղությունն ու միասնական ջանքերով հասնենք բաղձալի խաղաղության։ Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ:
Սիրելի՛ տիկնայք,
Եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»։

 

Աննա Հակոբյանը