Ստորաբաժանումները ոչ ստանդարտ տեղակայում են ունեցել` ՊՆ ղեկավարության գիտությամբ


Ստորաբաժանումները ոչ ստանդարտ տեղակայում են ունեցել` ՊՆ ղեկավարության գիտությամբ
Հունվար 21 23:32 2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

 

 

«Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգությունը ճիշտ գնահատելու համար պետք է նաև դիտարկել ՀՀ ԶՈւ Ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան հատվածը` սահմանված հոդվածներով:

 

 

Այն նկարագրում է շենք-շինությունների ջեռուցման ողջ առանձնահատկությունները:

 

Այս աղետալի իրադրությունն ունի քաղաքական, ռազմական, իրավական, բարոյահոգեբանական պատճառահետևանքային կապը:

 

Կից տեղադրում եմ համապատասխան կանոնագրքի մի քանի կարևոր հոդվածները:

ՀԳ. Պետք է իհարկե հաշվի առնել, որ այդ հատվածում տեղակայված ստորաբաժանումները ոչ ստանդարտ տեղակայում են ունեցել` ՊՆ ղեկավարության գիտությամբ»։