Սուրեն Պապիկյանն Այրվածքաբանության ազգային կենտրոն է այցելել՝ տեսակցելու հրդեհից տուժած զինծառայողներին


Սուրեն Պապիկյանն Այրվածքաբանության ազգային կենտրոն է այցելել՝ տեսակցելու հրդեհից տուժած զինծառայողներին
Հունվար 21 17:58 2023

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով:

Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Զրուցելով զինծառայողների հետ, Սուրեն Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: