Հունվարի 19-ի ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր զավակները, մեր սիրասունները. Նիկոլ Փաշինյան


Հունվարի 19-ի ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր զավակները, մեր սիրասունները. Նիկոլ Փաշինյան
Հունվար 21 13:41 2023

Հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր զավակները, մեր սիրասունները: Այս մասին Արագածոտնի մարզում Պարեկային ծառայության մեկնարկի ժամանակ ունեցած ելույթում ասել էվարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

 

 

«Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշները ի ցուց են դնում, որ մենք կարիք ունենք խորանալ և հասկանալ պրոբլեմները իրենց խորությամբ: Իսկ դրանք իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, դրանք ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Դրանք շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով»,- ասել է Փաշինյանը և նշել, որ պարեկաին ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու կամքի ամենավառ դրսևորումներից է:

 

Փաշինյանը նշել է՝ պետք է Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերեն նոր մտածողություն:

 

«Շատերը թյուրիմացաբար մտածել են, որ սա բարեփոխում է ոստիկանի դեմ, բայց սա բարեփոխում է հանուն ոստիկանի: Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար:»,- ասել է նա: