Սպասվում է ձյուն


Սպասվում է  ձյուն
Հունվար 20 13:04 2023

 

Երևանում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

 

 

Հանրապետության տարածքում`

 

Հունվարի 20-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 21-22-ին Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով: